Ամառային ճամբարի առաջին օրը

Այսոր մեր դպրոցում ամառային ճամբար էր։ Սկզբից երքեցինք, հետո խաղացինք, հաց կերանք, Էմիլը Լյոնեբերգայից ֆիլմի արաջին սերիան, հետո կարդացինք և խաղացինք տնից տարված մեր խաղերը։ Մեզ հետ խաղացին նաև ընկեր Մարգարիտայի դասարանի աշակերտները։ Ինձ շատ դուր եկավ այսորվա օրը։

Պինգվինների մասին

Պինգվիններ (լատ․ Spheniscidae), համարյա բացառապես հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում ապրող ջրալող, չթռչող թռչուններն են։ Դասվում են պնգվինանմանների կարգին։ Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն Pinguis բառով, որը նշանակում է՝ <<գեր>>։

Continue reading »

Էմիլի արկածները

Տրված բառերն ու արտահայտությունները գրի՝ր համապատասխան տեղերում

Դուրս գալ, մտածել, հանկարծակի մի բան մտածել, հառաչել։

Հոգոց հանել-հառաչել, խորը շունչ քաշել։

Մտքի մեջ ընկնել-մտածել։

Գլխում միտք փայլել-հանկարծակի մի բան մտածել

Դուրս պրծնել-դուրս գալ։

 

Ըստ պատմության պատմի՝ր Էմիլի հայրիկի մասին։

Էմիլի հայրիկը շատ սովորական էր։ Նա բոլոր հայրիկների նման պատժում էր Էմիլին եթե նա իրեն վատ էր պահում։

 

Ինչպիսի՞ն էր Էմիլը։

Խելացի, չարաճճի, համառ, հետաքրքրասեր։

Դու Էմիլին ինչո՞վ ես նման։

Ես Էմիլի նման խելացի եմ։

 

 

Սևանի Մաշտոցներ Մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ մատուռը դարերի ընթացքում ավերվել է և կրկին վերանորոգվել։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ հավատացյալների կողմից։ Այնտեղ գալիս են տարբեր վայրերից հավատացյալներ։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։