Մի կաթիլ մեղրը

Մի կաթիլ մեղրը

Մուլտֆիլմի մասին

<<Մի կաթիլ մեղրը>> մուլտֆիլմը նրա մասին է, որ մի կաթիլ մեղրի պատճառով կռիվ եղավ։

 

Մի կաթիլ մեղրը

Ինչ սովորեցրեց մուլտֆիլմը

Մուլտֆիլմը սովորեցրեց, որ կռիվներ պետք չի աանել,  եթե մի փոքր բան է լինում։

 

Ինձ հեքիաթից ոչ մի հերոս դուր չեկավ։

Բոլոր կռիվների մեջ երկու կողմն էլ մեղավոր են լինում։

 

Արատեսում

Մի հրաշալի օր երբ ես դպրոցում էի մեր դասատու ընկեր Գոհարը ասաց մեզ, որ մի օր մենք կգնանք եռօրյա ճամփորդություն։ Եվ մի օր մենք իսկապես գնացինք այդ եռօրյա ճամփորդությունը, որը կոչվում էր արատես։ Այնտեղ մենք տեսանք լիքը շնիկներ։ Շնիկների կեսը սև էին, իսկ կեսը շագանակագույն։ Նաև կային Չալոն և Ռեքսը։ Մենք

Continue reading »

Արատես

I.Բնակչություն

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979
Բնակիչ 219 311 184 326 232 353

 

  1. Պատմամշակութային կառույցներ

Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար), Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։

Ագարակում

Այսօր մենք ագարակում տեսանք մի քանի ձի։ Մենք կերակրեցինք իրենց խնձորով և գազարով։ Հետո մենք հերթով  նստեցինք  Մաշայի վրա և մի քիչ նրա վրա ման եկանք։ Մաշան ագարակի ձիերից է։ Մենք ագարակում նաև տեսանք նորածին կատու և մի քանի բադիկ։

My friend

Chapter one: My family

Hello my name is Vagharshak. I live in Yerevan. I’m eight years old. My mother’s name is Armine. She is policeman. My father’s name is Nshan. He is policeman. My sister’s name is Elizabeth. She is five months. I have a big family.

 

Chapter two: My friend

Hello my name is Vagharshak. I’m a schoolboy. I can read, swim, dance, run and sing with my friend Marina. She is seven years old. Marina is a schoolgirl. This is all about me and my friend

Դպրոցական ճամբարի առաջին շաբաթը

Դպրոցական ճամբարի առաջին շաբաթը լավ անցավ։ Մենք ունեցանք մեր համակարգիչների մեջ <<Էմիլը  Լյոնեբերգայից>> գիրքը։ Մենք կարդում էինք այդ գիրքը և դիտում էինք <<Էմիլը Լյոնեբերգայից>> ֆիլմը, որը բաղկացած է 13 մասից։ Մենք դիտել ենք 4 մաս։ <<Էմիլը Լյոնեբերգայից>> ֆիլմը 1976 թվականի ֆիլմ է։ Մենք նաև հինգշաբթի օրը գնացինք պլանետարիում։ Պլանետարիումը գտնվում է Անգլիկան այգում։ Այնեղ մենք դիտեցինք տիեզերի մասին  տեսահոլովակ։ Այս շաբաթ մենք լողում էին հինգշաբթի և ուրբաթ օրերը։  Այս ամենը իմ դպրոցական ճամբարի առաջին շաբաթվա մասին։

Իմ օրվա մասին 08.06.2021

Իմ այս օրը շատ լավ անցավ։ Սկզբից մենք լողացինք։ Հետո մի քիչ խաղացինք և նորից հավաքեցինք խաղերը։ Հետո, ինչպես հիշում եմ, մեր դպրոց եկան Արևելյան դպրոցի երեխաները։ Մենք միասին խաղացինք հետաքրքիր խաղեր և հաց կերանք։ Հաց ուտելուց հետո մենք ճանապարհեցինք նրանց և մի քիչ էլ դաս արեցինք։ Դասը ռուսերենն էր։ Ռուսերենից հետո սկսվեց երկարօրյա և ես գնացի տուն։

Իմ օրվա մասին

Այսօր մենք գնացել էինք դասարանով պլանետարիում։ Անյտեղ մենք դիտեցինք ֆիլմ տիեզերքի մասին։ Ֆիլմից հետո մենք երգեցինք, պարեցինք ու մի քիչ խաղացինք։ Հետո ուրախ տպավորությամբ վերադարձանք դպրոց։ Մի քիչ լողացինք և սկսվեց երկարօրյա։ Հետո ով, որ կարճօրյա էր գնաց տուն։