Դիմակահանդես

Այսօր մեր դպրոցում եղել է դիմակահանդես: Սկզբում մենք արեցինք հանդես: Երգեցինք, պարեցինք, արտասանեցինք և գնացինք դասարան: Աթոռները շարեցինք և նստեցինք: Անցավ մի քանի րոպե, երբ մենք դուրս եկանք դասարանից և գնացինք նկարվելու: Նկարվելուց հետո ես առա թխվածքաբլիթ և գնացի դասարան: Հետո մենք խաղացինք <<Secret Santa>>, որից հետո մենք կերանք մեր տարեգաթան: Ինձ շատ դուր եկավ դիմակահանդեսը:

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ է

Վաղարշակ Թադևոսյան

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ է  

 

Գիտեի, որ գլխի թափահարումը վերևից ներքև նշանակում է` այո’: Բայց կան ժողովուրդներ, որոնց մոտ այդ նույն շարժումը նշանակում է ` ո’չ, իսկ գլխի տարուբերումը աջ ու ձախ` այո’: Եվ մի անգամ ես եղա այդպիսի երկրում:

Continue reading »

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում

Այսօր մենք դասարանով գնացինք Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք <<Մաուգլի>> ներկայացումը: Այն ինձ շատ դուր եկավ այն հատվածը, որ Մաուգլիին բերեցին:

Ես կարդացել եմ նաև <<Ջունգլիների գիրքը>>, որի հեղինակն է Ռեդյարդ Կիպլինգը: Ներկայացումը դիտելուց հետո մենք գնացինք դպրոց:

 

Կ. Ստանիսլավսկու ռուսական պետական դրամատիկական թատրոն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պատեկան դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանում: Հիմնադրվել է 1937 թվականի նոյեմբերի 15-ին: Գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ներսիսյանը: Կառուցվել է 1930-1931 թվականներին: Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալանթարը: Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը: Ստացել է Հ.Հ. մշակույթի նախարարության շնորհակալագիր:

Պաոլո Կոելիո. Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Արտասովոր- Սովորականից դուրս, անսովոր, տարօրինակ: Առավելություն-Գերակշռություն, արժանիքի՝ հատկության ևն գերազանցություն:
  2. Պատմի՛ր սրինգ նվագող աղջկա մասին: Սրինգ նվագող աղջիկը բարի էր: Սկզբից նա լսեց ուրիշներին և դադարեց սրինգ նվագել, բայց հետո նա հասկացավ, որ նա պետք է անի ինչ-որ ուզում է:
  3. Պատմի՛ր երկու աշխարհների մասին :
    ա) աշխարհ ուրիշ մարդկանց աչքերով-Աշղարհ ուրիշ մարդկանց աչքերով նշանակում է, որ դու անում ես ուրիշների ասածները:
    բ) աշխարհ քո աչքերով-Աշխարհ քո աչքերով նշանակում է, որ դու անում ես քո ուզածը:
  4. Քո կարծիքով ի՞նչ է հրաշքը: Անսպասելի՝ անհավատալի բան: