Русский язык

Это красная роза. Её нарисовали красной краской. Это
зелёная трава. Её нарисовали зеленой карандашом. Это
синее озеро. Его нарисовали синим цветом. Это чёрный
плащь. Его нарисовали чёрной краской. Это наши игрушки. Их нарисовали разными цветами и красками.

Տեսողություն

Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային օրգանը աչքն է։ Մարդու աչքը կարող է տարբերել 10 միլիոն գույն, իսկ մարդու գլխուղեղի մեկ քառորդ մասը կապված է տեսողության հետ։ Երկրագնդի յուրաքանչյուր 12 տղամարդուց մեկը չի կարողնում գույները տարբերել։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 200 կնոջից մեկը։ Մարդու աչքին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ՝ գրեթե ամբողջական մթությանը հարմարվելու համար։ սակայն մթությանը հարմարվելով, աչքերը 100000 անգամ ավելի զգայուն են դառնում լույսի նկատմամբ ցերեկային տեսողության հետ համեմատած։

Մարդու աչք

Աչք (լատ.՝ oculus), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։

 

Կառուցվածք

Թաղանթներ

Մարդու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցային թաղանթ

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։

Բիբ

Մարդու աչքի ՄՌՏ լուսանկարը

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Ակնաբյուրեղ

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Խցիկներ

Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։

Ապակենման մարմին

Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով:

Ցանցաթաղանթ

Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Օժանդակ ապարատ

Կոպեր

Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակող բոլորաձև մկանը։ Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները (վերին կոպին՝ 100-150, ստորինին՝ 50-70) և բացվում են ճարպագեղձերի ծորանները։ Թարթիչներն աչք պաշտպանում են օտար մարմիններ (փոշի) ընկնելուց։ Կոպերի ներսային մակերևույթը և ակնագնդի առաջային մասը (բացառությամբ եղջերաթաղանթի) ծածկված է լորձաթաղանթով՝ շաղկապենիով։

Արցունքագեղձեր

Աչքի արցունքագեղձերի և արցունքային համակարգի կառուցվածքը։

Ակնակապիճի վերին դրսային եզրին տեղադրված է արցունքագեղձը, որն արտադրում է աչքը ողողող արցունքային հեղուկ։ Ակնագնդի մակերևույթին վերջինիս հավասարաչափ տարածմանը նպաստում է կոպերի թարթումը։ Արցունքը, ակնագնդերը խոնավացնելով, հոսում է դրա առաջային մակերևույթով դեպի ակնաճեղքի ներսային անկյունը, ուր վերին և ստորին կոպերին կան արցունքային խողովակների անցքեր (արցունքային կետեր)։ Արցունքային խողովակները թափվում են արցունքապարկի մեջ։

Տեսողություն

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է տեսողությամբ։ Տեսողության շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը։ Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության մարդը սովորում է գրել և կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։

Մարդու աչք օպտիկակական, յուրատեսակ խցիկ է, որը կարելի է բաժանել լուսազգաց էկրանի (ցանցաթաղանթ) և լուսաբեկող միջավայրի (հատկապես եղջերաթաղանթը և ոսպնյակը)։ Պարզ տեսնելու համար աչք ընկնող ճառագայթների կիզակետը պետք է համընկնի ցանցաթաղանթի հետ։ Սակայն դա միակ պայմանը չէ։ Առարկայի մանրամասնությունները տարբերելու համար անհրաժեշտ է, որ դրա պատկերն ընկնի ցանցաթաղանթի՝ բբի ուղիղ դիմացը գտնվող շրջանում։ Դեղին բծի կենտրոնական հատվածն ամենալավ տեսողության տեղն է։ Դիտվող առարկան դեղին բծի կենտրոնին միացնող գիծը կոչվում է տեսողական գիծ կամ տեսողական առանցք, իսկ դիտվող առարկայի վրա 2 աչքի տեսողական գծերը միաժամանակ ուղղելու հատկությունը՝ համամիտություն։ Որքան մոտ է տեսողական օբյեկտը, այնքան մեծ է տեսողական գծերի համամիտության աստիճանը։

Պատկերի ձևավորում

Կաթնասունների ցանցաթաղանթի կառուցվածքը։

Բնական տեսողություն ունեցող մարդկանց ակնագնդում բեկված ճառագայթներն ընկնում են ցանցաթաղանթի վրա և այնտեղ առաջացնում առարկայի փոքրացված և շրջված պատկերը։

Լույսի ազդեցությամբ ընկալիչներում առաջանում են ֆոտոքիմիական փոփոխություններ, որոնք նպաստում են նյարդային ազդակների առաջացմանը։ Վերջիններս տեսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի տեսողական գոտի, ուր տեղի է ունենում գրգիռների վերջնական տարբերակումը՝ առարկաների ձևը, գույնը, մեծությունը, շարժման ուղղությունը, տեղադրվածությունը տարածության մեջ և այլն։ Ժամանակի յուրաքանչյուր պահին ակնաբյուրեղը փոխելով իր կորությունը հարմարվում է մոտ կամ հեռու գտնվող առարկաները տեսնելուն։ Մոտ առարկաները տեսնելիս ակնաբյուրեղի կորությունը մեծանում է, և ճառագայթները մեծ չափով են բեկվում։ Հեռու առարկաները դիտելիս ակնաբյուրեղը տափակում է, և ճառագայթները նրա միջով համեմատաբար քիչ են բեկվում։

Հյուրասեր դդումը

Մառանում ապրում էր մի շատ հյուրասեր ու բարեսիրտ դդում  :Մի անգամ Դդումը իր տուն հրավիրեց բրնձին, չրին, չամչին, ընկույզին, որպեսզի միասին լա~վ ուրախանան: Ու երբ բոլորը արդեն հավաքվել էին, դուռը թակեցին: Դդումը դուռը բացեց և տեսավ, որ հյուր են եկել մեղրն ու յուղը: Եվ նրանք իրար հետ դարձան ղափամա: