Ամանօրյա պատմություն

 

Դեկտեմբերի 24-ին, բոլորը դրել էին իրենց եղևնիները և զարդարել դրանք: Կար չկար մի տղա կար նրա ընտանիքը աղքատ էր և նրանք չունեին հնարավորություն գնելու եղևնի և խաղալիքներ: Ծնողներին օգննելու համար, տղան աշխատում էր իրենց տան մոտ գտնվող փոքրիկ կրպակում: Նա ամեն օր աշխատանքից տուն վերադարնալիս, նայում էր քաղաքի մեծ տոնածառին.

-Երանի մենք էլ ունենաի~նք, — տխուր մտածում էր էր տղան և շարունաում իր ճանապարհը:

Մի օր բակում խաղալիս նա տեսավ թե ինչպես են մարդիկ իրենց տուն տանում եղևնին: Նա լաց եղավ և պատուհանից մտավ իր սենյակ, որպեսզի ծնողները իրեն չտեսնեն: Է’հ, էլ ինչ պատուհան նրա սենյակը պատուհան էլ չուներ, ընդամենը մի մեծ անցք էր: Տղան վերցրեց իր բոլոր հավաքված փողերը և գնաց տոնավաճառ: Երեկոյան ժամը վեցն էր, տղան չկար: Ծնողները անհանգստանում էին տղայի համար և լաց լինում: Վերջապես, դուռը բացվեց և ներս մտավ տղան, ձեռքին մի փոքրիկ եղևնի: Ծնողները շատ ուրախացան տեսնելով տղային, նրանք նաև ուրախաղան, որ ունեն փոքրիկ, բայց լավ եղևնի: Նրանք դրեցին այդ փոքրիկ եղևնին հատակին և զարդարեցին այն խաղալիքներով և մրգերով ու ուրախ նշեցին Նոր Տարին: