Մայրենիի ֆլեշմոբ

1․Գտի՛ր Ներսես Շնորհալու հանելուկների պատասխանները․
Անխորագիր պատկեր

2․ Ամեն քայլում փոխելով մեկ տառ՝ ամենաքիչը քանի՞ քայլով կարող ես «հին»-ը դարձնել «նոր»։

3․ Ո՞ր դարձվածքն է պատկերված նկարում․

Անխորագիր պատկեր

գլուխը յուղել
գլուխ պահել
գլուխը արդուկել

Ջնջել ընտրվածքը

4․ Գրաբարյան թևավոր խոսքերը փոխադրի՛ր աշխարհաբար՝

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

5․ Գրի´ր յուրաքանչյուր բառի հոմանիշը, ապա՝ հականիշը․ վաճառել, զարթնել, մերժել, չքնաղ, խելացի

6․ Հուշում-աղյուսակների օգնությամբ գտի՛ր, թե ինչ է գաղտնագրված․
Անխորագիր պատկեր

7․ Տրված բառերից, բառաձևերից ու արտահայտություններից յուրաքանչյուրը երկու իմաստ է արտահայտում: Կազմի՛ր յուրաքանչյուրով երկուական նախադասություն՝ ցույց տալով դրանց արտահայտած իմաստների տարբերությունը. աղա, կետ, անցավ, անտառ

8․ Գրի՛ր ակրոստիքոս Ամանոր բառով։

9․ Նշի՛ր առածի վերջաբանը՝ Լույսը կբացվի,

գործը հետը
բարին հետը
օրը հետը