Ճամփորդություն

Ուրբաթ օրը, ամսի 26-ին  մենք մեր դասարանով գնացինք Հայաստանի ազգային պատկերասրահ : Մեզ հետ էր նաև ընկեր Շամիրամը: Պատկերասրահում բացի գեղեցկությունից և արվեստից, ուրիշ ոչ-մի բան չկար: Մենք մտանք Մարտիրոս Սարյանի նկարների սենյակը: Այնտեղ կային տարբեր դիմանկարներ՝ Ավետիք Իսահակյանի դիմանկարը, Հովհաննես Թումանյանի դիմանկարը, Եղիշե Չարենցի դիմանկարը և այլ գեղեցիկ դիմանկարներ: Մենք տեսանք գրքերի շապիկներ, որոնց վրա Մարտիրոս Սարյանը նկարում էր գրքերի համար: Հետո մենք դուրս եկանք պատկերասրհից և գնացինք պաղպաղակ ուտելու: Մենք գնեցինք պաղպաղակներ և զբոսնեցինք դեպի Kentucky Fried Chicken:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով