Ճամփորդություն

Ուրբաթ օրը, ամսի 26-ին  մենք մեր դասարանով գնացինք Հայաստանի ազգային պատկերասրահ : Մեզ հետ էր նաև ընկեր Շամիրամը: Պատկերասրահում բացի գեղեցկությունից և արվեստից, ուրիշ ոչ-մի բան չկար: Մենք մտանք Մարտիրոս Սարյանի նկարների սենյակը: Այնտեղ կային տարբեր դիմանկարներ՝ Ավետիք Իսահակյանի դիմանկարը, Հովհաննես Թումանյանի դիմանկարը, Եղիշե Չարենցի դիմանկարը և այլ գեղեցիկ դիմանկարներ: Մենք տեսանք գրքերի շապիկներ, որոնց վրա Մարտիրոս Սարյանը նկարում էր գրքերի համար: Հետո մենք դուրս եկանք պատկերասրհից և գնացինք պաղպաղակ ուտելու: Մենք գնեցինք պաղպաղակներ և զբոսնեցինք դեպի Kentucky Fried Chicken:

Ինձ համար նախընտրելի աշխարհի 7 հրաշալիքները

Բեռլինի հեռուստաաշտարակ-Գերմանիա, Բեռլին

Կառուցվել է 1965-1969 թվականներին: Ունի 368 մետր բարձրություն: Համարվում է Գերմանիայի ամենաբարձր կառույցը:

 

Էլիզաբեթի աշտարակը-Մեծ Բրիտանիա, Լոնդոն

Բարձրությունը ծովի մակարդակից 17 մետր է: 1504 թվականին օգտագործվել է որպես կալանավայր:

 

Ազատության արձան-ԱՄՆ, Նյու Յորք

Ճարտարապետը եղել էր Գուստավ Էյֆելը: Նվեր է ԱՄՆ-ի ժողովրդին Ֆրանսիայի ժողովրդից:

 

Տակոմյան կամուրջ-ԱՄՆ, Վաշինգտոն

Երկարությունը 1810 մետր է: Նոյեմբերի 7-ի 1940 թվականին կամուրջը քանդվեց ուժեղ քամուց: Այն ընդամենը չորս ամսեկան էր: (Նկարի մեջ 1950 թվականին կառուցված Տակոմյան կամուրջն է)

 

Թայբեի 101-Չինաստան, Թայբեի

Ունի 101 հարկ և 61 վերելակ: Կառուցվել է 1999-2003 թվականներին:

 

Էիֆելյան աշտարակ-Ֆրանսիա, Փարիզ

Ճարտարապետը Գուստավ Էյֆելն էր:

 

BCIA-Չինաստան, Պեկին

Օդանավակայան է: Ունի երեք մեծ տերմինալներ: Բացվել է 64 տարի առաջ` 1958-ին: