Իմ երևակայական շունը

Մի անգամ ես մենակ տանն էի մնացել: Մեկ էլ հանկարծ տեսնեմ մի թափանցիկ ինչ-որ բան։ Այդ թափանցիկ բանը շուն էր։ Նա հաչում էր շատ բարձր։ Հարևանները գալիս էին, որպեսզի իմանային ինչ է պատահել։ Բայց շունը մտնում էր անկողնու տակ։ Դա երևակայական շուն էր, որովհետև սովորական և մեծ շունը չէր տեղավորվի անկողնու տակ։Եվ ամեն անգամ նա գալիս է ինձ մոտ, երբ տանը մարդ չկա։ Շան անունը Արջուկ է։

Կապիկների առաջնորդը ես եմ

Կ

ապիկների առաջնորդը զայրացավ և ասաց.

-Գնացեք և ինձ համար մանդարին բերեք, թե չէ կհրամայեմ, որ ձեզ բանտարկեն:

-Ախր մանդարինների կեսը թթու է:

-Դա կիտրոն է տխմարներ:

-Մենք չիգիտեինք:

-Դուք դպրոց գնացել եք ?

-Այո:

-Դե գնացեք մանդարին բերեք, շտապ:

-Այո, այո, այո:

-Գնացե~ք:

      Այդ խոսքից հետո կապիկները վախից փախան դաշտ: Այնտեղ էին շները, պահակները, թակարդները: Կապիկները գնացին հետ, բայց այնտեղ էլ սպասում էին ծառաները: Հենց կապիկները առանց մանդարինի մտան վանդակ նրանց գցեցին առյուծի վանդակը: Խեղճ կապիկները հազիվ էին կարողանում հոսանքի լարից բռնվել, բայց հետո պարզվեց, որ հոսանքի լարը պոկված էր և ցցվել էր ուղիղ առյուծի ջրամանի վերևը և ինչքան կապիկները ձգվում էին վերև, լարը ավելի շատ էր պոկվում: Մեկել հանկարծ հոսանքի լարը մտավ ջրի մեջ և գմփաց: Առյուծը արդեն սատկած էր: Պահակները եկան որպեսզի առյուծին տանեն, գցեն խոտերի մեջ, բայց վանդակի դուռը բաց էր մնացել: Կապիկների միտքը բան եկավ և նրանք որոշեցին գմփած հոսանքի լարը վերցնել փաթաթել ծառից, իսկ լարի մյուս կեսը կապիկների վանդակից: Նաև մյուս կապիկի (դա վերաբերվում է երրորդ կապիկին) միտքն էլ բան եկավ` դույլի միջից ջուրը թափել, դույլի բռնակը հանել, մանդարինները վերցնել, բռնակը դնել լարին և քամու արագությամբ սլացան, բայց երբ նրանք հասան իրենց վանդակին, դույլը կոտրվեց և կապիկները վանդակից ներս ընկան: Առաջնորդը այնպես ուրախացավ, որ կապիկներին մանդարին հյուրասիրեց:

Հյուրասեր դդումը

Մառանում ապրում էր մի շատ հյուրասեր ու բարեսիրտ դդում  :Մի անգամ Դդումը իր տուն հրավիրեց բրնձին, չրին, չամչին, ընկույզին, որպեսզի միասին լա~վ ուրախանան: Ու երբ բոլորը արդեն հավաքվել էին, դուռը թակեցին: Դդումը դուռը բացեց և տեսավ, որ հյուր են եկել մեղրն ու յուղը: Եվ նրանք իրար հետ դարձան ղափամա: