Դպրոցական ճամբարի առաջին շաբաթը

Երկուշաբթի օրը պղպջակների օրն էր: Այդ օրը մենք առաջին անգամ լողացինք երրորդ դասարանում: Ես մտա ջուրը, 3 րոպե մնացի և հետո դուրս եկա ջրից: Դուրս գալուց հետո ես պառկեցի սրբիչիս վրա և տաքացա արևի տակ:

Երեքշաբթի օրը՝ թարս օր էր: Բոլորս մեր շորերը թարս էինք հագել: Բոլորը լողացին բացի՝ ինձնից, Տրդատից և էլի մի քանի հոգուց:

Չորեքշաբթի օրը երեխաների պաշտպանության միջազգային օրն էր: Մենք գնացինք մայր դպրոց, այնտեղ մենք երգեցինք, պարեցինք և եկանք դպրոց: Պաղպաղակ կերանք և խաղացինք:

Հինգշաբթի օրը մեզ հյուր եկան ուրիշ դպրոցի երեխաներ և մենք գնացինք քոլեջ: Այնտեղ մենք տեսանք, թե ինչպես են պատրաստում գինի, և հետո տեսանք կենդանիների: Դպրոց գալուց հետո մենք սովորեցրեցինք իրնեց <<Լաչին>> պարը:

Ուրբաթ օրը մենք գնացինք ագարակ, տեսանք թե ինչպես է սիրամարգը բացում իր պոչը: Ես ձիավարեցի: Հետո մենք եկանք դպրոց և փորձ արեցինք: Փորձից առաջ մենք նաև գնացել էինք ընտրովի: Ճամբարային առաջին շաբաթը՝ շատ հագեցած էր և հետաքրքիր:

Այսօր մենք մեր դասարանով գնացինք Ջրվեժի անտառապարկ

Այսօր մենք մեր դասարանով գնացինք Ջրվեժի անտառապարկ: Նախատեսված էր, որ պետք է գնայինք Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ, սակայն ամբողջ գիշեր ձյուն էր տեղացել և ճանապարհը անբարենպաստ* էր ու մենք գնացինք Ջրվեժ:

Այնտեղ մենք խաղացինք ձնագնդիկ, սարքեցինք ձնեմարդ, սահեցինք սահնակներով, խաղացինք և ետ վերադարձանք: Ինձ դուր եկավ այս օրը: Մենք շատ ուրախացանք:

Անբարենպաստ- 1. Ոչ բարենպաստ, ոչ նպաստավոր:
2. Ոչ դրական, բացասական:

 

Տեղեկություն` սահնակի, դահուկի, չմուշկի մասին

Չմուշկ Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սառցադաշտերում կամ ջրի սառած մարմինների վրա սահելուհամար և բազմաթիվ մարզաձևերում օգտագործվում են որպես կոշիկ, այդ թվում՝ գեղասահքի, տափօղակով հոկեյի, գնդակով հոկեյի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավազքի մարզաձևերում։

Դահուկ Հնագետները և պատմաբանները կարծում են ,որ առաջին դահուկները հայտնվել են մ.թ. ա. մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Դահուկը պատրաստում էին ամուր փայտից: Պարզվում է, որ մինչև 19-րդ դարի վերջը դահուկորդներն օգտագործում էին միայն մեկ փայտ։ Դա պայմանավորված է նրանով, որ դահուկները հիմնականում օգտագործվում էին որսի համար և բանակում։ Առաջին փայտերը պատրաստված էին փայտից կամ բամբուկից՝ մոտավորապես մարդու հասակով։

Սահնակ 

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը ։Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից /ակից/ ավելի շուտ։

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ,որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:

Սևաբերդ

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է ԶովաշենԶառԳեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականը։ Որոշ ժամանակ անց խանական իշխանությունների հովանավորությամբ հայաթափ գյուղատեղիում հաստատվել են թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղեր։ Նախնիների մի մասը 19151918 թթ.-ին և 19221925 թթ.-ին գաղթել են ՄուշիՎանիԲասենի գավառների գյուղերից։ 1949 թ․ 29 ադրբեջանցի ընտանիք հեռացել են գյուղից։ Գյուղի բնակչությունը կազմված է հայերից և եզդիներից։ 1952 թվականին գյուղից 35 հայ ընտանիք տեղափոխվել է գյուղ Հաղթանակ, իսկ 11 ընտանիք տեղափոխվել է Սիլիկյան թաղամաս։ 2020 թ․ տվյալներով բնակչության թիվը կազմում է 220 մարդ։

Սևաբերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 403 599 343 720 503 655 393 305 361 280

 

Ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Նախորդ շաբաթ մենք դաս ենք արել ընկեր Լուսինեի հետ, որովհետև ընկեր Գոհարը հիվանդացել էր: Մենք դասարանով դիտում էինք <<Պրոստոկվաշինո>> մուլտֆիլմը, կարդում էինք Էդուարդ Ուսպենսկու <<Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն>>, խաղում էինք լեգոներով, փազլներով և ուրիշ գլուխկոտրուկներով:

Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն: Բացատրություն` 11, 12 գլուխներ

Հազիվհազ-Մեծ դժվարությամբ:


Հյուսն-Փայտեղենի ձեռքի մշակման և փայտյա իրեր (աթոռներ, փեղկեր ևն) պատրաստելու վարպետ՝ արհեստավոր:

 

Հյուծվել-չբ. Նիհարել, բարակել, տկարանալ, (հզվդ.) ծյուրվել, ծնգվել, ներդնել, էւքողվել, փածեղնոտել, տրփալ, (ժողվրդ.) հալվել, մաշվել, չմքել, հալումաշ լինել, հալից ըեկեեչ, ուժասպառ լինել, ձեռքից գնալ, ձեռքից երթալ, մոմի պես հալվել, թել ու դերձան դառնալ:

 

Կնիք- Փորագրված նշաններով սարք՝ մի այլ բանի վրա փորագրությունը դրոշմելու համար:

Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն: Բացատրություն` 9,10 գլուխներ

Մեկուսարան- Հոգեկան հիվանդներին և վարակիչ հիվանդությամբ վարակվածներին մեկուսացնելու տեղ:

 

Բնազդ- Անգիտակցական և անդիմադրելի մղում՝ դրդում:

 

Օձիք- Այդ տեղին կարած՝ հագցրած կամ դնովի մաս, որ պատում է պարանոցը:

 

Կուղբ- Կուղբ, ջրշուն (Castor fiber), կրծողների կարգի կաթնասուն կենդանի