Մայրենի | 13.10.2022

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, թռչունները:

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

Continue reading »

Սեպտեմբեր ամսվա հաշվերկություն

 

Ես եկա դպրոց և ջերմ դիմավորեցի իմ ընկերներին: Շատ ուրախացա, երբ տեսա Էդուարդին և Միքայելին: Այդ օրը մենք առաջին անգամ ծանոթացանք ընկել Լյովայի հետ: Ճիշտ է, մի քանիսը արդեն գիտեին նրա մասին, բայց մի քանիսը` ոչ: Ծանոթացանք նաև ընկեր Անահիտի հետ, նա մեր մայրենիի դասատուն է: Ես տուն եկա ուրախ:

Հաջորդ օրը ես նստում էի Միքաելի, Էդուարդի, Շաքեի և Միլլայի հետ: Այդ օրը մենք առաջին անգամ արեցինք ընտրովի: Ես ընտրել էի <<Կինո-ֆոտո գործունեություն>>: Կինո-ֆոտոյում էին նաև Միլլան, Շաքեն, Ալենը, Ֆլորան և Նարեկը: Նաև այնտեղ էր իմ քույրիկ Արփինեն, և քանի որ ես այդ օրը հեռախոս չունեի ես նկարեցի Նարեկի և Արփինեի հեռախոսներով: Այդ օրը առաջին անգամ մեզ դաս տվեց ընկեր Շամիրամը:

Սեպտեմբեր ամիսը շատ հագեցված անցավ: Մենք սովորեցինք շատ կարևոր, նոր առարկաներ` մայրենին, հայրենագիտությունը, բնագիտությունը և մաթեմատիկան: