Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

 

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողն

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

 

 

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

 

 

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

 

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

 

 

22.11.2021

Վարժություն 153

ա) 193+75+7=(193+7)+75=200+75=275

166+120+80=166+(120+80)=166+200=366

295+70+5+3=(295+5)+(70+3)=300+73=373

 

492+67+8+3=(492+8)+(67+3)=500+70=570

 

 

Խնդիր 155

ա) 1. 8×3=24

  1. 24+12=36

 

Պատ.` Հայկը ուներ 36 մատիտ:

 

 

Խնդիր 160

բ) 23+14+7+6+12=(23+7)+(14+6)+12=30+20+12=62

 

Պատ.` հնգանկյան պարագիծը 62սմ է:

 

 

 

 

18.11.2021 Տնային աշխատանք

Վարժություն 142

ա) 45+482+55=582

  1. 482+45=527
  2. 527+55=582

 

150+172+50+7=379

  1. 150+172=322
  2. 50+7=57
  3. 322+57=379

 

բ) 84+324+16=424

  1. 324+84=408
  2. 408+16=424

 

260+372+40+5=677

  1. 260+372=632
  2. 40+5=45
  3. 632+45=677

 

 

Վարժություն 147

 

ա) 203+48+2=253

203+(48+2)=203+50=253

 

46+17+3+30=96

46+(17+3)+30=46+20+30=96

 

257+160+40=457

257+(160+40)=257+200=457

 

բ) 123+157+27=323

123+(175+25)=123+200=323

 

416+290+10=716

416+(290+10)=416+300=716

 

26+80+20+200=326

26+(80+20)+200=26+100+200=326

Կաքավ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350-800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10-25 ձու է ածում, թուխս նստում: 23-25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1-2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Ագարակում

Այսօր մենք մեր դասարանով գնացինք ագարակ: Այնտեղ շատ լավ էր: Մենք այնտեղ կերակրեցինք ձիուն, նստեցինք նրա վրա և նայեցինք շներին: Բացի այդ, ագարակում կային բադիկներ, հնդկահավեր, սիրամարգ: Այսօր իմ համար շատ լավ օր էր:

Այսօր ագարակ էր եկել նաև իմ հայրիկը: Նա ասաց, որ նրան դուր եկավ ագարակը: