Մայրենիի ստուգատես: 4-րդ դասարան

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած

«Պոչատ աղվեսը»

-Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

 

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
    ՏԱՐՎԱ ՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

    Դպրոցում ես սովորում եմ տարբեր բաներ: Վերջերս, մաթեմատիկայից սովորել եմ կոտորակները: Իսկ Հայրենագիտությունից <<Արտաշեսյաններ>>-ի մասին: Հայրենագիտության դասատու և մեր դպրոցի տնորեն, ընկեր Շամիրիամը, երկու ամիս առաջ մեզ տարել էր մատենադարան: Մատենադարանում մենք տեսանք տարբեր գրքեր, տարբեր չափերի: Այս տարի ձմռանը, մեզ տարել էին սառցադաշտ: Այս տարի ես ձեռք եմ բերել ընկեր և ուսուցիչներ: Մեր դպրոց այս տարի եկել էր Արենը: Ես Արենի հետ ընկերացա, բայց նա հետո գնաց Կանադա: Իմ նոր ուսուցիչներն են՝ ընկել Լյովան, Անահիտը, Շամիրիամը, Վիկտորիան, Աննան և ընկեր Աննան (Գանջալյան):

  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք