Այսօր մենք մեր դասարանով գնացինք Ջրվեժի անտառապարկ

Այսօր մենք մեր դասարանով գնացինք Ջրվեժի անտառապարկ: Նախատեսված էր, որ պետք է գնայինք Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ, սակայն ամբողջ գիշեր ձյուն էր տեղացել և ճանապարհը անբարենպաստ* էր ու մենք գնացինք Ջրվեժ:

Այնտեղ մենք խաղացինք ձնագնդիկ, սարքեցինք ձնեմարդ, սահեցինք սահնակներով, խաղացինք և ետ վերադարձանք: Ինձ դուր եկավ այս օրը: Մենք շատ ուրախացանք:

Անբարենպաստ- 1. Ոչ բարենպաստ, ոչ նպաստավոր:
2. Ոչ դրական, բացասական:

 

Տեղեկություն` սահնակի, դահուկի, չմուշկի մասին

Չմուշկ Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սառցադաշտերում կամ ջրի սառած մարմինների վրա սահելուհամար և բազմաթիվ մարզաձևերում օգտագործվում են որպես կոշիկ, այդ թվում՝ գեղասահքի, տափօղակով հոկեյի, գնդակով հոկեյի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավազքի մարզաձևերում։

Դահուկ Հնագետները և պատմաբանները կարծում են ,որ առաջին դահուկները հայտնվել են մ.թ. ա. մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Դահուկը պատրաստում էին ամուր փայտից: Պարզվում է, որ մինչև 19-րդ դարի վերջը դահուկորդներն օգտագործում էին միայն մեկ փայտ։ Դա պայմանավորված է նրանով, որ դահուկները հիմնականում օգտագործվում էին որսի համար և բանակում։ Առաջին փայտերը պատրաստված էին փայտից կամ բամբուկից՝ մոտավորապես մարդու հասակով։

Սահնակ 

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը ։Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից /ակից/ ավելի շուտ։

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ,որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:

Կ. Ստանիսլավսկու ռուսական պետական դրամատիկական թատրոն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պատեկան դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանում: Հիմնադրվել է 1937 թվականի նոյեմբերի 15-ին: Գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ներսիսյանը: Կառուցվել է 1930-1931 թվականներին: Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալանթարը: Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը: Ստացել է Հ.Հ. մշակույթի նախարարության շնորհակալագիր:

Ճանապարհորդություն դեպի բուսաբանական այգի (պատում)

Այսօր մենք մեր ամողջ դասարանով գնացինք Երևանի բուսաբանական այգի: Այնտեղ մենք տեսանք լիքը հատաքրքիր բաներ: Օրինակ` լորենի մանրատերև (Tilia cordata) : Հետո մենք հուշարձանի մոտ նկարվեցինք: Հետո մենք գնացինք մի տեղ և սկսեցինք գուաշով նկարել: Նակարելու ժամանակ կարելի էր նաև տերևներ գունավորել և կպցնել թղթի վրա: Ճամփորդությունը իմ կարծիքով անցավ շատ լավ և նման չէր այն մյուս ճամփորդություններին:

 

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի,ՀՀ ԳԱԱ  Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։ Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։ Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝

  • Galanthus alpinus
  • Centaurea erivanensis
  • Astragalus paradoxus
  • Onobrychis hajastana
  • Ribes armenum
  • Iris elegantissima
  • Iris grossheimii
  • Triticum araraticum
  • Triticum urartu
  • Zelkova carpinifolia

 

Ճանապարհորդություն դեպի Լուսագյուղ, Թուխ Մանուկ

Այսօր մեր դասվար ընկեր Գոհարը մեզ տարել էր Արագածատոտնի մարզ, Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի: Այնտեղ շատ ցուրտ էր, բայց մենք բոլորս շատ տաք հագնվել էինք: Եկեղեցին փոքր էր, բայց հետաքրքիր: Այնտեղ մենք երգեցինք մի քանի երգ:

Continue reading »

Սևանի Մաշտոցներ Մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ մատուռը դարերի ընթացքում ավերվել է և կրկին վերանորոգվել։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ հավատացյալների կողմից։ Այնտեղ գալիս են տարբեր վայրերից հավատացյալներ։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։