Գոյականը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։
Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։
1․ Տերյանի բանաստեղծությունից դուրս գրիր բոլոր գոյականները։
Հայտնություն
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
2․ Պատմի՛ր ճամբարային ամենահետաքրքիր օրվա մասին՝ ընդգծելով գոյականները։
Ուսումնական երկրորդ շրջանի ընթացքում, ընկեր Մարիամը ինձ և իմ ջոկատին տարել է սահադաշտ: Մենք այնտեղ սահել ենք, լավ ժամանակ ենք անցկացրել և վերադարձել ենք դպրոց: Մյուս օրը մենք թխեցինք գաթա և կերանք այն: Ճիշտ է, գաթան շատ քաղցր էր, բայց այն շատ համով էր: Հաջորդ օրը մենք համտեսեցինք հալվա, նույնպես շա~տ համով: Մյուս օրը մենք գնացինք փայտագործության արհեստանոց: Այնտեղ մենք տեսանք թե ինչպես են պարտաստում հոլեր, և նույնիսկ սովորեցինք այն պպտացնել: Հետո մեզ ընկեր Մարիամը ուղեկցեց դեպի խոտով ֆուտբոլի դաշտ, այնտեղ նաև կար խաղահրապարակ, որտեղ մենք խաղացինք: