Ելք ստուգատես

Իմ օրը սկսվում է առավոտյան ժամը յոթանց կես: Ես արթնանում եմ, ձգվում եմ, լվացվում եմ, հագնվում եմ և հավաքում եմ անկողինս: Հետո ես նախաճաշում եմ, հագնում եմ կոշիկներս և դուրս եմ գալիս տնից: Ես քայլում եմ դեպի դպրոց (հինգշաբթի օրերին նստում եմ ավտոբուս և գնում եմ «Մայր-դպրոց» մարմնամարզության) և ներս մտնում: Ես դնում եմ պայուսակս իմ աթոռի վրա և գնում ընդհանուր պարապմունքի: Ընդհանուր պարապմունքից հետո ես գնում եմ դասարան և դասովս զբաղվում: Կարճ դասամիջոցներին տեղս նստած եմ մնում իսկ երկար դասամիջոցին շբվում և խաղում եմ ընկերներիս հետ: Դասերից հետո ես վերցնում եմ իմ պայուսակը և գնում տուն: Տանը ես շորերս փոխում եմ, հաց եմ ուտում և նստում եմ դասերիս: Դասերս վերջացնելուց հետո ես գիրք եմ կարդում: Մայրիկիս գալուց հետո, նս ստուգում է իմ դասերը և ես իմ քույրիկի հետ խաղում եմ: Քույրիկիս հետ խաղալուց հետո ես քնում եմ քնելու:

Վաղարշակ: Բարև ձեզ, և այսօր մեզ հետ Օսկարը շահած մեր բոլորի սիրելի դերասանուհին է: Ոչ, ոչ Մերիլին Մոնրոն… Սակայն մենք նրան էլ դեռ կառաջանանք Դիմավորեք Գրեյս Քելլի:

Գրեյս: Վայ, բարև ձեզ: Բարև Վաղարշակ:

Վաղարշակ: Բարև ձեզ Գրեյս: Ըմմ, չե՞ք փոշմանի եթե ձեզ մի քանի հարց տանք:

Գրեյս: Ոչ, չեմ հրաժարվի:

Վաղարշակ: Ինչո՞վ եք սիրում զբաղվել:

Գրեյս: Ես շատ քայլում եմ, յոգաով եմ զբաղվում, կարդում եմ:

Վաղարշակ: Իսկ ի՞նչ եք սիրում ուտել:

Գրեյս: Չիր և գազար:

Վաղարշակ: Ձեր ամենասիրելի գույնը:

Գրեյս: Դեղինը:

Վաղարշակ: Լավ ճաշակ, լավ ճաշակ: Իսկ ինչքա՞ն ֆիլմերի մեջ եք նկարվել:

Գրեյս: Ցավոք սրտի 11:

Վաղարշակ: Այդ ամենը Ռենեի հետ ամուսնության պատճառո՞վ է:

Գրեյս: Լավ եկեք վերջացնենք:

Վաղարշակ: Լավ, հաջողություն:

Գրեյս: Ցտեսություն և բարի գիշեր:

 

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Տոմսերը ստուգելու ժամանակ, ստուգողը հասավ կատվին, բայց կատուն մոռացել էր իր տոմսը, և կատվին տշեցին արագ շարժվող գնացքից:

 

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Տոմսերի ստուգողը տեսնելով կատվին, նրա պայուսակը, ակնոցները, մտածեց որ կատուն հայտնի փաստաբանա-հաշվապահա-նկարիչ էր և տոմս չուզեց:

 

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ դպրոցից հետ տանում ես։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
  • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր `ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
  • Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Հարավային դպրոցում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով