Ճամփորդություն

Այսօր ես և իմ դասարանը գնացել էինք Բջնիի բերդ: Բջնին գյուղ է Հայաստանի Հանրապետության Կոտայք մարզում: Մենք շարժվեցինք ժամը իննին: Հասանք տեղ ժամը տասին: Հանգստացանք գետի ափին և նախաճաշեցինք: Հետո նստեցինք ավտոբուս և շարժվեցինք: Այս անգամ ճանապարհը երկար չտևեց և մենք հասանք բարձր սարերից մեկի վրա: Այնտեղ մենք տեսանք գաղտնի սենյակ, որտեղ հին ժամանակներում հայերը թաքնվում էին պատերազմից և գնում էին ձորերի, սարերի տակով և դուրս էին գալիս այնտեղից: Մենք նաև տեսանք թագավորական սենյակներ, որոնք փլուզված էին: Հետո մենք տեսանք հացահատիկի ամբար: Այնտեղ մենք տեսանք շատ ծաղիկներ: Հետո մենք խաղացինք դաշտում և վերադարձանք դպրոց: Ինձ դուր եկավ ճամփորդությունը: