Բալզաթցիների նոր արկածը

Ինչ-որ պատահել էր այն անգամ բալզաթցիների հետ, դա դեռ ոչինչ, բայց ինչ-որ կպատմեմ ձեզ ես հիմա ավելի ծիծաղելի և հետաքրքիր կլինի: Մի անգամ բալզաթցիները որոշում են գյուղը թողնեն և գնան ուրիշ գյուղ, որովհետև նրանց գյուղում արդեն իրենց համար անհետաքրքիր էր և նրանք ուզում էին հեռանալ:

 

Այդպես էլ արեցին, իրերը հավաքեցին և գնացին: Շատ ճամփորդեցին, թե քիչ, այդ կարևոր չէ: Վեց ժամ հետո, երբ մութը ընկավ, նրանք որոշեցին մի խրճիթ գտնեն և այնտեղ քնեն: Գնում են գնում, մի խրճիթ են գտնում և որոշում այնտեղ քնել: Գիշերվա ժամը երեքն էր, երբ գայլերը սկսեցին ոռնալ: Բալզաթցիները մտածում էին, թե գայլերը տուն կմտնեն և իրենց կուտեն, բայց ոչ մի բան էլ չեղավ: Առավոտյան բալզաթցիները արթնացան և լվացվեցին: Առաջին գյուղացին, երբ լվացվեց վերջացրեց, տնից դուրս եկավ և հենց դուռը բացեց միանգամից՝ շըրըմփ ընկավ փոսի մեջ և սկսեց գոռալ <<Օգնեցե՜ք, օգնեցե՜ք>>: Այնքան գոռաց մինչև մի գյուղացի դուրս եկավ տնից և նրան հանեց այդ փոսից: Հետո գյուղապետը ասաց, որ նրանք պետք է շարժվեն և շարունակեն փնտրել: Նրանք գնում էին գնում մեկել գայլերը հարձակվեցին գյուղացիների վրա: Գյուղացիները վախից նորից փախան իրենց գյուղը: Այսպիսով վերջանում է այս հեքիաթը, որը պատմում էր բալզաթցիների և իրենց արկածի մասին: