Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզն իր անվանումը ստանում է Այրարատ աշխարհի Արագածոտնի գավառից: Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Սահմանակից է Երևանին, ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռիու մարզերին սահմանով՝ Թուրքիային: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մարզի տարածքը հասնում է մինչև Թուրքիայի հետ հայկական սահման: Մարզկենտրոնը հանդիսանում է Աշտարակ քաղաքը։

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթ Արագածը (4090 մ.)։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան,  պեռլիտը։

Մարզի խոշոր գետերն են Քասախը, Գեղաձորը։Մարզում առկա է 29 արհեստական ջրամբար՝ ամենամեծը Ապարանի ջրամբարն է:

ՀՀ Արագածոտնի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են:  Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է 1796 հուշարձան, որից շուրջ 400-ը գտնվում է պետական պահպանման տակ: Դրանցից նշանավորներից են Ամբերդը, Հովհաննավանքը, ՍաղմոսավանքըԴաշտադեմի ամրոցը և այլն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով