Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ է

Վաղարշակ Թադևոսյան

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ է  

 

Գիտեի, որ գլխի թափահարումը վերևից ներքև նշանակում է` այո’: Բայց կան ժողովուրդներ, որոնց մոտ այդ նույն շարժումը նշանակում է ` ո’չ, իսկ գլխի տարուբերումը աջ ու ձախ` այո’: Եվ մի անգամ ես եղա այդպիսի երկրում:

     Այնտեղ, հյուրանոցի սենյակը վարձակալելով տեսա, որ այնտեղի մարդիկ իրենց կոշիկները հակառակն են հագնում: Երբ մտա սենյակ, տեսա` անկողինը հակառակ էր դրված, ժամացույցի թվերն հակառակն էին, հեռուստացույցը հակառակն էր ցույց տալիս և այլն… Վախից փախա դուրս: Ես վազում էի, վազում, մեկել տեսա, որ երկիրը անվերջ է: Հանկարծ աչքերս բացեցի և տեսա, որ դա երազ էր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով